Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Սպորտ

Այսօր ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացավ 3 հանդիպում, որոնցից կենտրոնականը տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում, ուր «Փյունիկը» հյուրընկալեց «Բանանցին»:

Հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկի» 17-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը խփած գոլից հետո սկսեց գլխավորել ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:

2-րդ կեսի 8-րդ րոպեին «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը կրկնապատկեց հաշիվը եւ գործնականում վճռեց խաղի ելքը:

Իսկ 5 րոպե անց Գալուստ Պետրոսյանը արդեն 3 անգամ գրավեց «Բանանցի» դարպասը, որից հետո «Փյունիկի» հաղթանակը այլեւս կասկած չէր հարուցում:

Սակայն «Բանանցը» կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ եւ Հովհաննես Զանազանյանի սաներին հաջողվեց 2 անգամ գրավել մրցակցի դարպասը:

Նախ 75-րդ րոպեին աչքի ընկավ Սամվել Մելքոնյանը, իսկ 84-ին` Դմիտրի Կոնդրաշչենկոն հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի:

Այնուամենայնիվ, «Բանանցին» չհաջողվեց փրկել հանդիպումը եւ «Փյունիկը» հաղթեց 3:2 հաշվով:

Վաստակելով հերթական 3 միավորը «Փյունիկը» արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը, քանի որ 2-րդ տեղում ընթացող «Միկան» անսպասելիորեն 0:1 հաշվով պարտվեց «Շիրակին»:

Իսկ «Արարատը» 1:0 հաշվով հաղթել է «Կոտայքին»: