«Եվրատեսիլ»-ի հաղթողը կորոշվի այսօր
Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» համերգասրահում այսօր ուշ երեկոյան տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը: Մրցույթն այս տարի անցկացվում է 58-րդ անգամ: Մասնակից 39 երկրներից կիսաեզրափակիչ էին անցել 17-ը, իսկ այսօր եզրափակիչ փուլին իրավունք են ստացել ներկայանալ 10-ը, այդ թվում` Հայաստանը: Մասնակից երկրներն են` Ադրբեջանը, Ֆինլանդիան, Մալթան, Իսլանդիան, Հունաստանը, Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Վրաստանը, Ռումինիան:
«Մեծ հնգյակի» երկրները` Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան` որպես մրցույթի կազմակերպիչ երկրներ, ինչպես նաեւ` մրցույթը հյուրընկալող Շվեդիան եզրափակիչ դուրս կգան առանց նախընտրական փուլի:
Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է «Dorians» ռոք խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ:
Նշենք, որ Հայաստանը 2012թ. չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին. այն անցկացվում էր Ադրբեջանում եւ տեղի իշխանությունները չէին երաշխավորել հայ մասնակիցների անվտանգությունը:
<p> </p>http://www.eurovision.tv/page/webtv?program=83843