"Եվրատեսիլ 2013"-ի հաղթողը Դանիան է (տեսանյութ)
"Եվրատեսիլ 2013"-ի հաղթող ճանաչվեց Դանիան: Մրցույթի 2-րդ տեղում է Ադրբեջանը, իսկ 3-րդ տեղում` Ուկրաինան է: "Եվրատեսիլ 2013"-ի մասնակից. 39 երկրներից դեռ 4-ը չէին հրապարակել իրենց արդյունքները, երբ մրցույթի
հաղորդավարն արդեն հրապարակեց հաղթողի անունը` պատճառաբանելով, որ այդ գհատականներն այլեւս չեն կարող ազդել մրցույթի արդյունքների
վրա:
Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խումբը միայն 18-րդ տեղում էր` 41 միավորով: Մեր երկիրն այս տարի առավելագույն 12 միավոր չստացավ եւ միայն
Բուլղարիան մեզ տվեց 8 միավոր եւ Վրաստանը` 10 միավոր: Հատկանշանական է,
որ մեր երկիրը ներկայացնող կատարողներին միշտ բարձր գնահատականներով աչքի ընկնող երկրներ Ռուսաստանը, Հունաստանը եւ Ֆրանսիան տվեցին շատ ցածր միավորներ` համապատասխանաբար 2, 0 եւ 7 միավորներ: Ի դեպ,
Ադրբեջանը Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ստացավ առավելագույն 12 միավորներ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր կողմից եւս այս տարի Ռուսաստանի. մասնակցին բավականին ցածր, անկանխատեսելի միավոր տրվեց` 7, իսկ
առավելագույն 12-ը` Ուկրաինային:
Նշենք, որ "Եվրատեսիլ 2013"-ն այս տարի անցկացվում էր Շվեդիայի Մալմյո
քաղաքի «Մալմյո Արենա» համերգասրահում: