A
A
Գյուղացիները փակել են ճանապարհը
Արմավիր մարզի ճանապարհի մի հատվածը այս պահին փակ է։ Դեպքի վայրում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Սակայն գյուղացիները եւ մարզպետը ընդհանուր հայտարարի չեն գալիս։
Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների ողջ ժողովուրդը պահանջ է ձևակերպել` մինչև Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը չգան, իրենք ճանապարհը չեն բացելու:
Հիշեցնենք, որ այս համայնքներում կարկտահարությունից ամբողջ բերքը վնասվել է: Համայնքները գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում: Որոշները լքել են իրենց գյուղերը ` բանկից վերցրած վարկերը փակելու համար: