Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիային միացել են Բուզանդի փողոցի բնակիչները

Հասարակություն
792b012cd0bf43de8896bb912d243d81

Քիչ առաջ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան դուրս եկավ նախարարության շենքից, սակայն Դավիթաշեն 2րդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչները չթողեցին նրան հեռանալ՝ փակելով նրա ավտոմեքենայի ճանապարհը։ Փոխնախարարը բնակիչներին ասաց, որ նախարարն այս պահին Ազգային ժողովում է. «Ես ամեն ինչ կփոխանցեմ նախարարին ու ձեր խնդիրը լուծում կստանա»։

Փոխնախարարի հեռանալուց հետո, բնակիչներին մոտեցավ նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը եւ առաջարկեց բնակիչներից մի քանիսի հետ քննարկել խնդիրը նախարարության ներսում։ Ակցիայի մասնակիցներից 5-ը ֆինանսների նախարարությունում էին, եւ դուրս գալուց հետո նշեցին, որ իրենց խոստումներ են տրվել։

Ֆինանսների նախարարության դիմաց ակցիային են միացել նաեւ Բուզանդի փողոցի բնակիչները։ Նրանք վստահեցնում են, որ իրենց խնդիրն էլ խոստացել էին լուծել, սակայն մինչեւ այսօր, ոչ մի փոփոխություն չկա. « Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել մեր խնդիրը մինչեւ 2012 թ-ի նոյեմբեր, բայց ոչ մի փոփոխություն»,- ասաց Բուզանդ փողոցի բնակիչ Լեւ Մնացականյանը։