Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գեւորգյանը գնացել է գյուղացիների մոտ

Հասարակություն
115f5d90d5896773cc9f28d79089504d

Կարկուտի հետեւանքով բերքը կորցրած՝ Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչներ կրկին փակել են Երեւան-Արմավիր ճանապարհահատվածը։

Հիշեցնենք, որ այս համայնքներում կարկտահարությունից ամբողջ բերքը վնասվել է: Համայնքները գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում:

Ըստ «Ալտ» հեռուստաընկերության՝ քիչ առաջ ցուցարարներին մոտեցել է Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ընթանում են բանակցություններ Արմավիր - Երևան միջպետական նշանակության ճանապարհը բացելու ուղղությամբ: