A
A
Ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածներին
Արդեն 30 տարի է ինչ մայիսի 3-րդ կիրակի օրը ամբողջ աշխարհը հիշատակում է ՁԻԱՀ-ից մահացածներին: Այս տարի «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ևս միացավ այս հիշատակի օրվան` Վանաձորում և Գյումրիում կազմակերպելով ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն:
Մոմավառությունը իրականացվեց ի նշան հարգանքի այն հանգուցյալների նկտամամբ, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից: Մոմավառությունը խորհուրդ է հարգանքի, համերաշխության և հանդուրժողականության:
ՀԿ աշխատակիցները, կամավորները, համագործակից այլ կառույցներ, անհատներ մասնակցեցին միջոցառմանը՝ կոչ անելով հասարկությանը լինել հանդուրժող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, հարգել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը և վերջ տալ խտրականությանը: