Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսին ամուսնանալը խրախուսվում է

Հասարակություն
1e247b4bf463f27bf561a7572befbf4d

Այսօր բազմաթիվ զույգեր իրենց ամուսնությունը կնքում են մայիս ամսին:

Այն մտածելակերը, որի համաձայն մայիսին ամրագրված ամուսնությունը կարող է դժբախտ լինել,ըստ Հայ առաքելական եկեղցու ներկայացուցչի, «արդեն տեղի է տալիս»։

« Եկեղեցին միշտ խրախուսել է այս ամսվա ամուսնությունները, մենք եկեղեցում ունենք քահանաներ, ովքեր ամուսնացել են հենց մայիսին ու շատ հաջող ընտանիքներ են կազմել, ունեն թոռնիկներ», -այսօր լրագրողնների հետ հանդիպմանը ասաց Հովհաննես սարկավագ Ներսիսյանը:

Հոգեբան Մարինե Մարտիրոսյանը նշեց, որ մայիսին չեն ամուսնանում, քանի որ բերքը դեռ հասունացած չի լինում:

Իսկ Նոր Նորքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի մասնագետ Աննա Ալեքսանյանն էլ նշեց, որ իրենց տարածքային բաժնում մայիսին արդեն գրանցվել է 50 ամուսնություն: « Այսօր արդեն քչերն են ուշադրություն դարձնում որ ամսին են ամուսնանում, կարևորը ճիշտ ընտրություն լինի», - ասաց Մարինե Մարտիրոսյանը: