Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-ամյա փոքրիկի ձեռքը՝ մսաղացում

Հասարակություն
ba350d9b4e14292268c6fbd1f01833dc

Մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է , որ Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բանակարանի բնակիչ Օգոմցյան Հենրիկի (ծնվ.2010 թ.) ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ, և մսաղացը կտրելու համար երեխային հոսպիտալացնում են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Ժամը 12.58-ին բժիշկները մսաղացից հանել են երեխայի ձեռքը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։