Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նռնակ՝ ավտոբուսի մեջ

Հասարակություն
7daed5fd59993ddc613f973cb5dd6867

Մայիսի 20-ին, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ թիվ 54 երթուղային ավտոբուսի մեջ, նռնակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 12.50-ից մինչև 13.06-ը հրշեջ - փրկարարները ավտոբուսի մոտակայքում իրականացրել են հերթպահություն:

Ժամը 13.00-ին ոստիկանները վնասազերծել են «РГД-5» տիպի նռնակը և տեղափոխել անվտանգ տարածք: