Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ քամի

Հասարակություն
1e845b09d8ed940b096f23ea850058b0

Ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերն ու թիթեղները, Անահիտ Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը և գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում ընդհանուր՝ 150 ք.մ ):

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար: