A
A
Թունավոր թափոններ է տվել դպրոցին
Արմանիսի ոսկու հանքը շահագործող «Սագամար» ձեռնարկության նախկին տնօրինությունը կավի անվան տակ Արմանիսի դպրոցի բակում թափոններ է բեռնաթափել: Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանին Արմանիսի դպրոցի տնօրեն Արամ Մխոյանը ասել է, որ ինքը հանքի նախկին տնօրինությունից խնդրել է բակում կավ բեռնաթափել՝ երեխաների համար հարթակ կառուցելու նպատակով, սակայն չի իմացել, որ կավի փոխարեն բերել են թունավոր հանքաթափոններ: Այժմ ստիպված է սպասել նոր տնօրենին՝ դպրոցի բակը թունավոր թափոններից մաքրելու խնդրանքով դիմելու համար:
«Էկոլուր»