Հայաստանը կորցնում է իր ձկնատեսակները
Հայաստանում չկա ձկնատեսակների բնական վերատարադրություն, ասում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և կենդաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
Խորհրդային տարիներին սիգի և իշխանի ձկնապաշարներով հայտնի Հայաստանը այսօր կանգնած է էկոլոգիական աղետի առաջ։
« Կարող եմ ասել, որ Սևանում գրեթե սիգ չի մնացել, իսկ իշխանի վերականգման փորձերը ևս անարդյունք են, քանի որ բաց թողնված մանրաձկները արագ հայտնվում են որսագողերի ձկնորսական ցանցերում», -ասում է պարոն Գաբրիելյանը։
Նա հավաստիացնում է, որ այն ինչ այսօր վաճառվում է Երևանի բակերում շուկաներում, Սևանա լճի էդեմիկ ձկնատեսակներն են, իսկ վաճառվող իշխանի գրեթե մեծ մասը 1,5 տարեկան։
« Ընդհանրապես պետք է չորսալ կենդանուն , եթե նա դեռ սերունդ չի տվել», -ասում է Բարդուխ Գաբրիելյանը։
Սևանում այժմ կան այլ ձկնատեսակներ, որոնցից են ամուրյան չեբաչուկը, հայկական տարեխիկը։
Ըստ պարոն Գաբրիելյանի՝ դրանք արժեքավոր և ցանկալի չեն Սևանա լճի համար, ինչպես նաև մեծ այդ էկզոտիկ ձկնատեսակները սնվում են այն տեղերում, որտեղ սնվում է Հայաստանի համար արժեքավոր ձկների մանրաձուկը։
« Երբեմն կենսաբազազանությունը ոչ թե օգուտ է բերում, այլ վնաս ինչպես մեր դեպքում», -եզրափակեց պարոն Գաբրիելյանը։