Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Վանաձորում (տեսանյութ)

Հասարակություն
f1bb7a216ef4106676876e6781667528

Այսօր Վանաձորի Արցախ պուրակում մի խումբ քաղաքացիները, որոնց թիվը հասնում էր 60-ի, բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ գազի գնի բարձրացման։ Մտահոգ քաղաքացիները երթով շարժվեցին Լոռու մարզպետարան։ Քաղաքացիները պահանջում էին հանդիպում մարզպետի հետ, մինչդեռ բնակիչների հետ հանդիպմանը եկավ մարզպետի տեղակալը։

Սակայն ակցիայի մասնակիցների պահանջով ի վերջո եկավ մարզպետ Արթուր Նալբանդյանը։

Բողոքի ակցիային ներկա էին նաև Վանաձորի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հանձինս կուսակցության ղեկավար Գառնիկ Սահակյանի։

Արթուր Նալբանդյանը գազի գնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին ասաց, որ ինքն էլ է մտահոգված, և դեռ իրենք էլ ոչինչ չեն կարող անել, «դեռ պարզ չի թե որքան կբարձրանա գազի գինը»: