Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրահեղձման դեպք Ջանֆիդա գյուղում (տեսանյութ)

Հասարակություն
5262d9b2d19628ec746bd272d61c0c15

Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա Մարգարա ջրանցքից դուրս են բերել 1954 թ. ծնված Մ. Մուրադյանի դին: