A
A
Թունավորում օձի խայթոցից
Մայիսի 23-ին, ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ` 1957 թ. ծնված Ա. Գևորգյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
***
Օգնության են հասել փրկարարները
Մայիսի 22-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 204-րդ բնակարանի բնակիչ Ա. Զաքարյանը (ծնվ. 1948թ.) վատառողջ է և նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները Ա. Զաքարյանին 2-րդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***