A
A
Երեխան՝ ճաղավանդակների արանքում
Այսօր առավոտյան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։