Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կովերը գազով են կաթ տալի՞ս»

Հասարակություն
34666942672b03c212925cb4b61e8744

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը հետաքրքիր ձեւ է գտել գազի գնի բարձրացման դեմ պայքարելու համար։ «Մի վճարեք գազի վճարը, ասեք, պարոն Միրզոյանն ասել է, որ դուք հիմնավորված չեք բարձրացրել գինը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Միրզոյանը։

Նա նույնպես չի վճարելու գազի ավելացրած գնի վերաբերյալ եւ հույս ունի, որ միայն այդ միջոցով կարող ենք այս երկրում հասնել ինչ-որ բանի։

Պարոն Միրզոյանը գազի գնի հնարավոր թանկացման հետ է կապում նաեւ կաթնամթերքի թանկացումը։

« Ինչի՞ համար, կովերը գազով են կաթ տալիս։ Շղթայական թանկանում են, մեր մոտ դարձել է ավանդույթ, որ շշուկները գնում են, որ թանկացնելու են, եւ սկսում են թանկացնել, ժողովուրդը քնած վիճակից պետք է արթնանա»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ գազի գինը հնարավոր է բարձրանա 64 տոկոսով, իսկ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով։