Գայլը գառանը տարել է
Սիսիանի շրջանի Ույծ գյուղի բնակիչ 49-ամյա Հերիքնազ Վարդազարյանը սովորականի պես այգում աշխատում էր, գառներն էլ տնից քիչ վերեւ բացօթյա մարագում էին: Տանտիրուհին անհանգստություն է նկատել՝ մոտենալով գառներին նկատել է փախչող գայլին:
Թորոսյանները 10 ոչխար ունեն, դրանցից 11 գառ են ստացել: Գայլի վնասած երկու գառներին կմորթեն, իսկ մեկ գառանը այդպես էլ գտնել չկարողացան: Տիկին Հերիքնազը հակված է մտածելու, որ գայլն այդ մեկին տարել է իր հետ:
Գայլերը գառներին ու շներին են տանում, աղվեսները` հավերին` նշում է Հերիքնազ Վարդազարյանը:
Նրա ամուսինը` 57-ամյա Պատվական Թորոսյանի որսորդմիության անդամ է: Նրա խոսքով Ույծ գյուղի գետափնյա թաղամասում գայլ հաճախ կարելի է հանդիպել: Տարի չկա, որ Պատվական Թորոսյանի տնտեսությանը այս կամ այն չափով գայլը վնաս հասցրած չլինի:
Որսորդմիության անդամը նշում է` գիշատիչներն արդեն ծնել են, ուստի կեր հայթայթելու խնդիր ունեն, դա է պատճառը, որ բնակավայրերին են մոտենում:
49-ամյա Հերիքնազ մայրիկն էլ ափսոսում է` ոչխարները 2 տարի առաջ էին գնել: Վարկ էին վերցրել: Որդին, որ հիմա բանակում է ծառայում անասնապահությամբ զբաղվել շատ է սիրում:
Անցած տարի Պատվական Թորոսյանի տնամերձ հողամասում լարած թակարդը 3 գայլ է բռնել:
Արմեն Հովակիմյան
Սիսիան