A
A
Փղախտով հիվանդի հարցով նախարարն է դիմել
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի և պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։
Աշոտ Գրիգորյանը մշտապես կգտնվի նախարարության և նեղ մասնագետների մշտական ուշադրության և հսկողության ներքո։