A
A
Գեղարվեստական կրթության շաբաթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 23-ից hունիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը:
Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ իրականացվում է 2012 թվականից՝ յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում:
Ըստ Մշակույթի նախարարության մամլո ծառայության՝ ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա ս. հունիսի 1-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգով և մրցանակաբաշխությամբ: