Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաճառեց վերարկուն՝ տոմս գնելու համար

Հասարակություն
196706fa0d02d4999281b646106bc747

Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը 1918թ.-ին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Նա մայիսյան հերոսամարտերի հաղթանակի գրավական է համարում միասնությունը։

«Այն ժամանակ չկար ո՛չ դասային, ո՛չ կուսակցական խտրականություն , հոգևորականը կռվում էր իշխանավորների հետ, գիտնականը՝ շինարարի։», - ավելացրեց պարոն Մինասյանը։

Առաջին հանրապետության փլուզման պատճառ հանդիսացավ հայ-թուրքական պատերազամները 1920թ.-ին, որի ժամանակ Հայաստանը պարտություններ կրեց։ Ինչպես նաև երկրում ստեղծվել էր սոցիալական ծանր պայմաններ։ Էդիկ Մինասյանը նշեց, որ հենց այդ ժամանակ 6 ամսվա մեջ երկրում մահացավ 150 հազար սովյալներ, արտագաղթողների թիվը ևս շատ էին։

Պատմության ֆակուլտետի դեկանը կարևորեց առաջին հանրապետության «առաջին դեմքերի գործողությունները»։ « Այդ մարդիկ իրենց գործի նվիրյալներն էին, օրինակ վարչապետ Հովհաննես Քաջազնունին վաճառեց իր վերարկուն, որ կարողանա գնել դեպի Եվրոպա տոմսը ՝ մեկնելու օգնություն հավաքելու համար», - ասաց Էդիկ Մինասյանը։

Համեմատելով 3-րդ և 1-ին հանրապետությունները, դեկանը նշեց, որ կան թե՛ նմանություններ, և թե՛ փոփոխություններ։

Նրա կարծիքով ստեղծվել էր նույն իրավիճակը, երբ Ադրբեջանի և Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ էին դրել։

1-ին և 3-րդ հանրապետության իշխանավորներին համեմատելով, պարոն Մինասյանը ասաց, որ 3-րդ հանրապետության սկզբնական շրջանում գործած սոցիալ-տնտեսական սխալները այսօր էլ ուղղել չի լինում։

« Երկրում ստեղծվել է հուսալքություն, մարդիկ արտագաղթում են, բայց ոնց կարող է այսպես լինել, չէ որ հայրենիքը պահպանվում է հենց ժողովրդով», -եզրափակեց դեկանը։