Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողացել էր շրջանավարտի ֆոտոապարատը

Հասարակություն
6d03678dd1978c801e75b538cdd8d92a

Մայիսի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որի անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է «Քենոն» տեսակի թվային ֆոտոապարատ:

Պարզվել է, որ նա ֆոտոապարատը նույն օրն առավոտյան գողացել է թիվ 1 երթուղու ավտոբուսի ուղևորի պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 120.000 դրամ արժողությամբ գողոնը պատկանում է ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Զ.-ին, որը հրավիրվել է բաժին:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: