Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենքի համարը չի համընկել

Հասարակություն
9f5e77c7fefa8f48c59ef4f0883f60e7

Մայիսի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ազատության հրապարակում մի քաղաքացու գոտկատեղի աջ հատվածում` վերնաշապիկի տակ, նկատել են տարօրինակ իր և մոտենալով նրան՝ խնդրել են ներկայացնել այն, որը պարզվել է «RECK» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ է:

Պարզվել է, սակայն, որ ատրճանակի գործարանային համարը և զենքի թույտվության վկայականում նշված համարները չէին համապատասխանում: 1985 թ. ծնված Գրիգոր Խ.-ն ներկայացվել է բաժին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։