Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ՝ ի պատիվ Ուելսի արքայազն Չարլզի

Հասարակություն
354cecb72676d15fe43902f2ccafabee

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:

Մայիսի 29-ի համերգին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների:
Մայիսի 29-ի համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Ջուզեպպե Վերդիի, Կեսար Ֆրանկի, Սերգեյ Ռախմանինովի, Ջակոմո Պուչչինիի, Բարսեղ Կանաչյանի, Արամ Խաչատրյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Կարլ Օրֆֆի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Բարսեղ Թումանյանը (բաս), Դարիգա Նազարբաևան (մեցցո սոպրանո), Գևորգ Հակոբյանը (բարիտոն)։ Ելույթ կունենա նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուդոլֆ Խառատյան), մանակատարներ՝ Սոնա Առուստամյան, Սյուզաննա Փիրումյան, Սևակ Ավետիսյան։

Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։