Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկտահարություն Տավուշի մարզում

Հասարակություն
7fe7caad4b09830a0eb7f38b56c859d5

Երեկ՝ ժամը 16.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Նշված տարածքները չեն գտնվում ՀՀ ԱԻՆ հակակարկտային պաշտպանության տակ:

Ագարակ քաղաքում կարկուտ է տեղացել

Մայիսի 26-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքում կարկուտ է տեղացել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կարկուտը տեղացել է ժամը 20.40-ից մինչև ժամը 21.00-ն:
Ժամը 23.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 23.02-ից մինչև ժամը 23.08-ը կարկուտ է տեղացել նաև Կարճևան գյուղում:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետը և Ագարակի քաղաքապետը:
Նշված տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ "ՄԵՎԱՆԾ" ՊՈԱԿ-ի կողմից:

ՃՏՊ՝ Օրբելի եղբայրներ փողոցում

Այսօր՝ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 65 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 31 ՍD 382 պետհամարանիշի և «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի 33 ՍՍ 338 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 18-ամյա Է. Թորոսյանը տեղափոխվել է Արմենիա ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: