Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ մարմին՝ սիրիահայերին օգնելու համար

Հասարակություն
4136bf55e65cceceab13efb12b472493

Հայաստանում սփյուռքահայ ուսանողները խնդիր ունեն բնակարանի վարձակալության, ուսման վարձի վճարման հետ կապված։ Հայաստանի 4000 սփյուռքահայ ուսանողներից 250-ը սիրահայ են, որոնց միավորման եւ խնդիրների արձագանքման համար Սփյուռքահայ ուսանողների խորհրդում ստեղծվել է հատուկ մարմին։Այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը։

Հայաստան համահայկական հիմնադրամը տրամադրել է 40 միլիոն դրամ՝ նրանց ուսման վարձի փոխհատուցման համար։

« Այն ուսանողների վարձը, որ մինչև 350 հազարն է վճարվել է ամբողջովին, իսկ դրանցի ավել վարձ վճարող ուսանողներին տրամադրվել է 350 հազար դրամ», -ասում է պարոն Մկոյանը։

Նրա խոսքերով արդեն 200 ուսանող ստացել է օգնություն։ Ինչպես նաև հարցումներ են կատարվել է 7բուհերում, թե սիրահայ ուսանողներից քանիսն է Հայաստան եկել պատերազմի հետևանքով։ Պարզվել է, որ ավելի քան 60 տոկոսը եկել են վերջին մեկ տարվա ընթացքում։

«Մենք փորձում ենք օգնել նրանց որքան որ կարողանում ենք, իսկ եթե մեր ուժերից վեր է խնդիրը ներկայացնում ենք համապատասխան մարմիններ։ Օրինակ սիրահայ ուսանողները ունեն խնդիր ռուսերեն և արևելյան հայերենի հետ, սակայն խորհրդում կազմակերպվել են լեզվի դասընթացներ»,-ասաց սիրահայ ուսանողների հանձաժողովի ակտիվ ներկայացուցիչներից Արաքս Մահտեսյանը։

Նա նաև նշեց, որ չի բացառվում, որ Հալեպի օդանավակայանի բացումից հետո, կնկատվի սիրահայ ուսանողների նոր հոսք։