A
A
Հունանյանին բժիշկներ չեն այցելել
Արդյո՞ք «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հոգեկան վիճակը վատ է: Ի պատասխան «Առավոտի» հարցի ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասել է. «Չգիտեմ, ովքեր ինչ նպատակ են հետապնդում նման ստահոդ լուրերը տարածելով:
Հունանյանին բավական երկար ժամանակ բժիշկներ չեն այցելել, նրա առողջական վիճակը նորմալ է: Ինչ վերաբերում է նրա հիգիենային , եթե շատ է հետաքրքիր, ասեմ՝ երեկ է լողացել»: