Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

Հասարակություն
d72d381ce90385a35a39153ad6e90526

Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են ենթարկել 1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած «ԶԻԼ-43161» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 12 խմ փայտանյութով:

Էդվարդ Ս.-ն նշված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը ձեռք է բերել 1990 թ. ծնված Արտակ Թ.-ից:
Փայտանյութն առգրավված է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են ենթարկել 1987 թ. ծնված Սամվել Է.-ի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով:
Սամվել Է.-ն փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը հատել է Լորուտ գյուղի հարակից ձորից:

Փայտանյութն առգրավված է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: