Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաթեւոսյանի եղբորորդուն սպանողը կալանավորվել է

Հասարակություն
b215740fe09da4dd5e43521f126e3905

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ.՝ հայտնել է, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում:

Նույն օրը, ժամը 19.49-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտքի ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը ս/թ մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Հիշեցենք, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, նա կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով։