«Մարդիկ վերմակներով անցնում են Բագրատաշենը» (տեսանյութ)
10 տարում մենք ունեցել ենք 10 տոկոս բնակչության կորուստ, որը սարսափելի թիվ են նման փոքր երկրի համար. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
«Երկրից տարեկան միջին հաշվով մեկնում եւ չեն վերադառնում 32 հազար մարդ»,-ասում է Եգանյանը:
Ըստ Եգանյանի, սա հստակ միգրացիոն տեղեկատվություն չէ, բայց թույլ է տալիս դատել, որ վերջին տարիների ընացքում միգրացիայի ծավալների աճում են:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2008-ին ուղեւորաշրջանառությունը կազմել է 22 հազար մարդ, 2009-ին՝ 25 հազար, 2010-ին՝ 30 հազար, 2011-ին՝ 45 հազար, 2012-ին՝ 40 հազարից անց:
«Միգրացիայի պատճառներից առաջինը, ինչպես նշում են մարդիկ, աշխատանքի բացակայությունն է, երկրորդը՝ աշխատանքին համապատասխան վարաձտրությունը չստանալը, մասնագիտական աշխատանք չունենալը: Ինչպես նաեւ անարդարության բախվելը»,-ասում է պարոն Եգանյանը:
Ասուլիսի հաջորդ բանախոս, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշում է, որ ներկայացված միգրացիոն տվյալները շատ մեղմ են իրական պատկերից:
«Օրեր առաջ ես Բագրատաշենի սահմանի մոտ էի. ես նման բան չէի տեսել։ Մարդիկ շալակել են տան վերմակն ու դոշակը եւ անցնում են ոտքով էդ Բագրատաշենը։ Դա իմ համար այլ բնույթի երեույթ է»,-ասսց պարոն Խաչատրյանը :