Առողջ սնունդը ինչպես է փչացվում
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդի պոտենցիալ վտանգների մասին խոսելուց առաջ պետք է մարդիկ նախ կարողանան ճիշտ օգտագործել բնական սնունդը։
Կարծում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում .
«Եթե նույնիսկ սնունդը անվտանգ է, չափից շատ չի կարելի պահել սառնարանում կամ սառնարանից հանելուց հետո երկրորդ անգամ չի կարելի սառեցնել, պետք է մթերքը իդեալապես մաքուր ջրով լվալ»։
Մայիսի 29-ը առողջ սննդի համաշխարհային օրն է։
Մեզ մոտ խնդիր է պատրաստի` գործարանային սննդի օգտագործումը և դրանց պատրաստման սանիտարական պայմանները:
«Այն սնունդը, որը մենք ուտում ենք ամեն օր`օրինակ` երշիկեղենը, խնդիր է դրանց մանրէաբանության վիճակը: Փորձը ցույց է տալիս, որ ստերիլ վիճակը ոչ բոլոր տեղերում է ապահովված. Մանրէները, փոշին դեռևս կան մեր սննդում» ,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նա Հայաստանում առողջ սննդի օգտագործման արտաքին վտանգներ էլ է տեսնում, երբ արտերկրից բնամթերք է ներկրվում: «Մեր հայկական սորտերը կամաց- կամաց դուրս են մղվում արտասահմանյան սորտերով, որոնք մի առավելություն ունեն` երկար պահվելու և տեղափոխվելու հնարավորություն ունեն, իսկ որակական, սննդային առումով զիջում են»,- ասում է Սպառողների միության նախագահը:
Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս սննդի ընտրություն կատարելիս նախապատվությունը տալ հայկականին, քանի որ դրանց մեջ քիչ են քիմիական տարրերը.
«Օրինակ «Անահիտ» լոլիկը աճեցնելու համար ոչինչ չի պահանջվում` իր հողով ու ջրով աճում է և ապահովված է բոլոր տեսակի վտանգներից: Պատճառն այն է, որ մենք նպատակ չունենք արտահանելու, այլ մեր նպատակը առաջին կամ երկրորդ օրն ուտելն է»: