Կարկուտ, ամպրոպ, քամի
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
ՀՀ տարածքում'
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, մայիսի 31-ին' առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին' հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում'
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը' գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ: Մայիսի 31-ին տեղումների հավանականությունը փոքր է: