Թեժ կրքեր. «գազի» քննարկումը ձախողվեց (տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այդպես էլ տեղի չունեցավ սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղ չկար բոլորի համար, ովքեր ուզում էին մասնակցել հանրային քննարկմանը։ Դահլիճը փոքր էր, եւ «Գազի թանկացման դեմ» նախաձեռնության անդամները չէին կարողանում տեղավորվել Մինչ քննարկումը նրանք ակցիա էին անում ՀԾԿՀ գրասենյակի մոտ։
Հանրային քննարկումը չսկսված ընդմիջվեց 15 րոպեով՝ տեղի խնդիրը լուծելու համար։
Ըստ Հանձնաժողովի փոխնախագահ Շիրազ Կիրակոսյանի՝ գուցե 3.5 մլն մարդ ցանկություն ունենա ներկա գտնվել,սակայն իրենք չեն կարող ապահովել։
«Վարդաշենի սովխոզում ավելի լավ պայմաններ են , քան այս դահլիճում, որտեղ չկան բարձխոսներ եւ օդորակիչ»,- բողոքեց նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը։
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը եւս հայտարարեց , թե իրենց պայմաններն այս են. ՝ կարող են ուղղակի մի քիչ մեծ դահլիճ տրամադրել։ Այս վերջին խոսքը զայրացրեց քննարկմանը հրավիրված Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին, ով հայտնեց, թե եթե կարող էին ավելի լավ պայմաններ ապահովվել, ինչու ի սկզբանե չեն արել։ Ռոբերտ Նազարյանը պահանջեց, որ այդ տոնով Սադոյանն իր հետ չխոսի։
Ընդհանրապես նա շոու համարեց այն ամենն ինչ տեղի էր ունենում այսօր քննարկումը չսկսված։ Ի պատասխան՝ ակցիա անող ակտիվիստները նշեցին, թե իրենք դերասաններ չեն։