Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնելու են պրոֆեսորի 75-ամյակը

Հասարակություն
a6f2af3b9cd8393cc4072f00477f0720

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենտրոնական դահլիճում կնշվի ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 75-ամյակը:

Վիլեն Հակոբյանը ճանաչված բժիշկ-դեղաբան է, մանկավարժ և հասարակական գործիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի երկարամյա նախկին ռեկտոր:

Վիլեն Հակոբյանի հետազոտությունները վերաբերում են ուղեղային արյան շրջանառության ֆարմակոլոգիային, ուղեղային արյան շրջանառության վրա ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների բացահայտմանը:

Նա բժշկական գիտությունների միջազգային, Լեհաստանի բժշկական, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների, Ինֆորմատիզացիայի ակադեմիաների և Ֆրանսիայի դեղաբանների միջազգային միության (IUPHAR) (France) անդամ է: Պարգևատրվել է Ալբերտ Շվեյցերի ոսկե, Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Հերացու անվան, Վերնադսկու ոսկե և Ֆ.Նանսենի ոսկե մեդալներով, արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: