A
A
Ոստիկանությունը «փոխհատուցումը»
Մայիսի 29-ի դրությամբ ոստիկանության կողմից ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 20 միլիոն դրամ գումար:
Ըստ մամլո հաղորդագրության՝ համակարգի աշխատակիցները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով, սերտորեն աշխատում են գյուղական համայնքների ղեկավարների հետ՝ բնակչության խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել։