Սերիալներն ու ծխախոտը (տեսանյութ)
Հեռուստասերիալներում խրախուսվում է ծխելը։ Հայ կամավորների միությունը հետազոտություն է կատարել՝ պարզելով որ առավել շատ ծխելու տեսարաններ են պատկերված «Անծանոթը», «Կյանքի կարուսելը» և «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիլաներում։
«Այս տեսարաններն էլ փակ տարածքներում էին, այլ մարդկանց ներկայությամբ, ծխողը ջղայնացած կամ մտահոգված է», - ասաց Հայ կամավորների միության կամավոր Անահիտ Բախշյանը «Մեդիա կենտրոնում»։
ՀՀ առողջապահության նախարարության ԱԱԻ ԱՏՎՀԿ ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ թեև սերիալներում ծխախոտի տուփը չի երևում, գովազդ չէ, սակայն այդպիսիով խրախուսվում է բացասական վարքը։
Ի հակադրություն Հայաստանի՝ Կանադայում ոչ միայն ծխախոտի գովազդը վաճառքի կետերում արգելված է, այլ նաև պարտադրված է, որ վաճառողի տեսադաշտից ծխախոտը թաքված լինի։
Անահիտ Բախշյանին նաև մտահոգում է Երևանում ավտոմատ սարքավորումների միջոցով ծխախոտի խաղարկությունները, ինչն օրենքի խախտում է։ Հայ կամավորների միությունը այստեղ ևս ուսումնասիրությունները է կատարել 10 վայրերում։
Պարզվել է, որ այս խաղարկությունները տարածված են տղամարդկանց մոտ։
«Վատն այն է, որ երեխաների համար հասանելի վայրերում են դրված սարքավորումները։ Գունազարդ տեսքով, մուլտֆիլմերի երաժշտությամբ ավելի են գայթակղում, իսկ հսկիչները ոչ միայն չէին արգելում երեխաներին, այլ խրախուսում էին», -ասաց Անահիտ Բախշյանը։
Ինչպես նաև ծխախոտի անուղղակի խթանում է, երբ հայտնի մարդիկ են ցուցադրում ծխելը։ «Օրինակ բնապահպանության նախարարը ծխում է փակ տարածքում», -ավելացրեց Անահիտ Բախշյանը։
Նա նաև առանձնացրեց հայտնի չծխող մարդկանց՝ Հենրիխ Մխիթարյանին, ով կոչ է արել մարզասերներին չծխել մարզադաշտում, Շառլ Ազնավուրին, Նազենի Հովհաննիսյանին, Արամ MP 3-ին։
DJ Վակցինայի կարծիքով լավ չի, որ հայտնի մարդիկ հայտնվում են հանրային վայրերում ծխախոտով։ « Ես կոչ եմ անում երիտասարդներին չծխել, հատկապես աղջիկները պետք է մտածեն իրենց հետագա սերունդի մասին», -ասաց Վակցինան։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2004թ-ին միացել է ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվեցիային։