Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մելիքի հանքը շահագործվում է ապօրինի»

Հասարակություն
b4f53cac5c260b1c0989ccb148c2c555

Արագածոտնի մարզի Մելիք գյուղում գտնվող Թուխ Մանուկ հանքը արդեն 5 տարի է «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության կողմից շագահործվում է ապօրինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանը։

Նրա խոսքերով՝ հանքի բաց շահագործման թույլտվությունը տրվել է 2006 թ-ին երկու տարի ժամկետով, սակայն ինչ-ինչ պատճառներով Էներգետիկայի նախարար Արմեն Մարտիրոսյանը եւս 2 տարով ավելացրել է բաց շահագործման թույլտվություն։ Սակաւյն այդ ժամկետն էլ է լրացել։

Բնապահպան Սիլվա Ադամյանը չի կասկածում, որ այստեղ շատ մեծ են կոռուպցիոն ռիսկերը։

Իրավաբան Ռուզաննա Ղազարյանն էլ ավելացրեց, որ «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերությում ներդրումներ է արել նաեւ ամերիկյան կողմը, սակայն գումարները տեղին չեն ծախսվել։

Ըստ նրա՝ «Գլոբալ գոլդ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, եւ այժմ սպասում են գործի հետագա ընթացքին։