Գնացին, տեսան, զարմացան
«Գետահովիտ գյուղի բնակիչները ճնշված ու վախեցած էին»,-համոզված են Համահայկական բնապահպանական ճակատի անդամները, ովքեր մայիսի 28-ին այցելել էին Տավուշի Գետահովիտ գյուղ ՝ պարզելու թե ինչ աշխատանքներ են կատարվում Խաչաղբյուր գետի վրա՝ Իջևանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ում:
Դեռևս անացած տարվա հունիսիին ամբողջ գյուղի բնակչությունը ոտքի էր կանգնել ՀԷԿ-ի կառուցումը կանխելու նպատակով,այսօր պատկերը ամբողջովին այլ է:
«Գյուղացիները վախեցած, նեղված են։ Զգում ենք,որ ասելու բան ունեն,բայց վախենում են:Մեկի տղային աշխատանքից կհեռացնեն,մեկին սադրել են, մեկը ծախվել է»,- ցավով նշեց բնապահպան Տիգրան Զարիկյանը:
Իսկ ահա բնապահպան Անի Նավասարդյանը վրդովված նկատեց.«Երբ երկրին վտանգ է սպառնում,հասարակ գյուղացին է միշտ ոտքի կանգնում,իսկ տնտեսական ու չգիտեմ ինչական կապերը միշտ դավաճանում են:Հարց մեր կառավարությանը՝ինչո՞վ եք սնում մեր ժողովրդին,ի՞նչ արժեքներով եք դաստիարարկում երիտասարդներին,մեր վաղվա պաշտպաններին»:
Իսկ վերջում բնապահպանները հավաստիացնում են, որ կառավարությունը սադրելով գյուղացիներին չի կարող ճնշել իրենց շարժումը: