«Գառնի» արգելոց-թանգարանը՝ երեխաների համար
Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Երեխաների միջազգային օրվա առթիվ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, անմասն չմնալով տոնական միջոցառումներից, փոքրիկ այցելուների առջև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները կբացի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ:
Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, այլք:
Հետաքրքրաշարժ զրույցի միջոցով երեխաները կտեղեկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի 10 հիմնական սկզբունքներին:
Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։