Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտի հերթական «զոհերը»

Հասարակություն
d44eab68d24f740ccdaa94ec2fd6f0e0

Տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը, Սալլիի գյուղի պտղատու ծառերը և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:

Կստեղծվեն հանձնաժողովներ՝ վնասի չափերը պարզաբանելու համար:
Այսօր տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են անեւ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը:

Ըստ ԱԻՆ-ի՝ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

 

: