Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտե՞ղ չեն ծխում (տեսանյութ)

Հասարակություն
994771790c3dc1037e79fc2780bdcf86

Դավիթ Նալչաջյանի եւ նրա որդու` Աշոտի, ամենասիրելի վայրը Սիրահարների այգու Ուրախ հրապարակն է։ Այստեղ չեն ծխում։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ծխելու դեմ պայքարի միջազգային օրը, բացված այս մանկական խաղահրապարակը փոքրիկ Աշոտի և մյուս երեխաների համար մայրաքաղաքի այն հազվագույտ վայրերից է, որտեղ նրանք պաշտպանված են ծխախոտից։

Երեւանցիների կարծիքով այսօր հանրային վայրերում եւ ամենուր ծխողների թիվը ավելացել է։

Նրանք գտնում են, որ լիարժեք չի գործում նաեւ որոշումը,որը վերաբերում էր Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելմանը։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։ Այս տարվա կագախոսն է «Ազատենք մեզ ծխախոտի ապրանքատեսակների գովազդից»:

Ըստ Առողջապահության նախարարության՝ բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն  է, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: