Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհին

Հասարակություն
db72f106ec9df34b80b0ce3d37720b4f

Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա¬նա¬պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա.Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են "Մերսեդես Պրինտեր" մակնիշի Ф678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և "ՎԱԶ 21 012" մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: "Մերսեդես Պրինտեր" միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է "Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ