Հեծանվաարշավ հանուն գիտության
Հունիսի 3-7 -ը տեղի է ունենալու հեծանվաարշավ,որը կազմակերպվում է «Հույսով Լի Հայաստանի համար» հեծանվախմբի, Հայաստանի հեծանվարշավախմբի, և Հայաստանի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին Աջակցող Հանձնաժողովի կողմից:
Հեծանվաարշավը նպատակ ունի հանրության ուշադրություն հրավիրել գիտության խնդիրներին և աջակցել Երևանի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքին:
ԱԱԳԼ-ի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքը առաջատար գիտահետազոտական ինստիտուտ է աշխարհում, որը զբաղվում է տիեզերական ճառագայթների, տեզերական եղանակի և կայծակնային էֆեկտների հետազոտություններով: Օրերս ՏՃԲ-ի գիտնականներ արժանացան ՀՀ նախագահի մրցանակին ֆիզիկայի բնագավառում:
Այս տարի նաև նշվում է ԱԱԳԼ-ի /նախկին ֆիզիկայի ինստիտուտի / 90 ամյակը; Հեծանվաարշավը սկսվելու է հունիսի 3-ին ժամը 8.00-ին, Հանրապետության հրապարակից և ավարտվելու է հունիսի 7-ին ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակում։