A
A
Կարապները տեղափոխվեցին լիճ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց 4՝ 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ:
Ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության՝ կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը:
Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին:Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: