A
A
Կենտրոնում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա
Հունիսի 1-ին, ժամը 17.18-ին Երևանի Պարոնյան 7 շենքի մոտակայքում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Ըստ ԱԻՆ-ի՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Կարկտահարություն
Հունիսի 1-ին, ժամը 15.50-16.00 ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Բագարան, Երվանդաշատ, Հուշակերտ, Բամբակաշատ գյուղերի գյուղատնտեսական նշանակության տարածքներ: Վնասի չափերը ճշտվում են: