Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Իջևան քաղաքում

Հասարակություն
33b61250b925b699f8d646186cf9b117

Հունիսի 3-ին, ժամը 03.10-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Ա. Փշոյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ՏՏ347 պետհամարանիշով ավտոմեքենայի բրեզենտե ծածկը:

Հրդեհ շենքի տանիքում

Հունիսի 3-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.02-ին, մարվել` 03.25-ին:

Շենքի տանիքում այրվել է մոտ 200 քմ մակերեսով ձեղնահարկ և ներսում կուտակված շինարարական աղբ:


ՃՏՊ Գյումրի քաղաքում

Հունիսի 2-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:


Ավտոմեքենան դուրս է բերվել ցեխակույտից

Հունիսի 2-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ախթամար կղզու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Ք. Մանուկյանին պատկանող «Կիա» մակնիշի 88 ZT 188 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

ՃՏՊ Վեդի-Սիսավան ավտոճանապարհին

Հունիսի 2-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Սիսավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 14 ՏՍ 024 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արտաշատի ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:


ԱԻՆ ամփոփագրից