Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղու զարգացման ծրագիրը կշարունակվի

Հասարակություն
f87307705675142eb7376b3740c19f99

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը ամփոփել է գործունեության 5-ամյակը։

Անցած 5 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունը։

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերանորոգվել են 286,5 կմ գիծ, 52 գծանց, 35 կամուրջ, 132,2 կմ կոնտակտային ցանց:

Ըստ հաղորդագրության՝ էական արդյունքների է ընկերությունը հասել նաև երկաթուղային բեռնա և ուղևորափոխադրումների ոլորտում: Օրինակ, բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը 2012 թվականի արդյունքներով կազմեց 34,2%՝ 2008 թվականի 29,3% դիմաց:

Իսկ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի հետ համեմատ եռապատկվեց. միայն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնող ուղևորների թիվն աճեց 6 անգամ:

2008-ի հետ համեմատ մերձքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը նույնպես աճեց՝ 29%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման իր ծրագրերի իրականացումը: 2013-2015 թթ համար Ընկերության գործունեության առաջնահերթություններն են լինելու Գյումրու դեպոների վերակառուցման ծրագրի ավարտը, վագոնների սպասարկման համակարգի ներդրումը և գծի ենթակառուցվածքի և թունելների արդիականացումը: