Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի են ենթարկվել անչափահասներ

Հասարակություն
e79956444a95512e4d4cae59dfcaa323

Հունիսի 2-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ կոնյակի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել և կան տուժողներ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ին, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի և Բարձրաբերդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17 և 4-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։