Բա թողնե՞ն Նարեկ Սարգսյանը ինչ ուզում է անի (տեսանյութ)
«Նարեկ Սարգսյանը ինչ ուզում էս քաղաքի հետ անում է , քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի»,- վրդովված ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` խոսելով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարված մրցույթի մասին:
46 տավա երեւանցին զայրացել է. «Դրանք որ պահպանող լինեին, Փակ շուկան կպահպանեին: Հերիք եղավ, բոլ եղավ»,- ավելացրեց Կարեն Քոչարյանը:
«Պոսկրիպտում» մամուլի ակումբում ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նակտեց, որ մրցույթը ժամանակավրեպ է ու անիմաստ, այդ ծրագիրը, ըստ նրա, հրապարակի համար որևէ արդիական ու հասունացած խնդիր չի լուծի:
Ճարտարապետը նշեց, որ ճարտարապետական հանձնաժողովում, որի անդամն է նա, հրապարակի հարցը մանրամասն չի քննարկվել, սակայն պարզ է, որ քաղաքապետարանը մի շարք խախտումներ է անում:
Երևանի համայնքի մասին օրենքում նրա քաղաքաշինական գործառույթների թվում գրված է, որ Երևանի քաղաքապետարանը նման մրցույթներ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է տեղական քաղաքաշինությանը, սակայն Հանրապետության հրապարակը ճարտարապետի խոսքով` հայության խնդիրն է։
«Հրապարակը պետականորեն ճանաչվել է որպես պատմության ու մշակույթի հանրապետական նշանակության հուշարձանախումբ, համալիր եւ եթե մրցույթ է հրապարակվում այդ համալիրի վերակառուցման համար, պետք է փաստաթղթեր լինեն, թե որպես հուշարձան ինչ չափորոշիչներ կան, որ շենքերի ու շինությունների տեսքը կարելի է փոխել, որինը` ոչ»,- ասաց նա
Այս արմենը, ճարտարապետի հավաստմամբ, բացակայում է:
Բանախոսները ասացին, որ այս ամենի բուն նպատակը Հրապարակի բոլոր շենքերի վրա հարկեր ավելացնելն է, ինչպես դա արվեց Կասկադի դեպքում, երբ լրացուցիչ հարկեր ավելացվեցին: «Բոլոր խաղերը խաղացել ենք, մնում է սարի սմբուլը: Միակ բանը, որ ուզում են անել, փող լվանալն է, ուրիշ բան չկա»,- կարծում են նրանք:
Անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությանը, թե այս քննադատությունները հենց իր դեմ են, Կարեն Քոչարյանն ասաց. «Հա հենց իր դեմ է ուղղված, բա ինքը ամեն ինչ անում ա, որ մեր քաղաքը մխտռի, բա թողենք ինչ ուզումա անի»: